211652_close_icon
views-count1895 դիտում article-date 16:11 23-08-2022

Սկսում ենք Դիմադրության շարժմանը նոր ազդակ հաղորդող նախաձեռնություն. Խոսրով Հարությունյան

Մենք, ըստ էության, հայրենիքի փրկության եւ Դիմադրության շարժմանը նոր բովանդակային ազդակ հաղորդող նախաձեռնություն ենք սկսում, մենք բոլորս պետք է լծվենք այդ աշխատանքին։ Այս մասին Երեւանում Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձին նվիրված Հայաստանի Գերագույն խորհրդի խորհրդանշական «նիստում» օգոստոսի 23-ին ասել է նախկին վարչապետ, խորհրդարանի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։

Ամենայն հավանականությամբ, խոսքը Անկախության շարժման մասին է, որն ստեղծել է Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Հարությունյանը նշել է, որ այսօր կանգնած է Հայաստանի անկախությունը երկրորդ անգամ նվաճելու խնդիրը։ Նրա խոսքով՝ բոլորի գործողությունները պետք է ուղղված լինեն դրան, ներկա իշխանությունների գործողությունների եւ անգործության հետեւանքների չեզոքացմանը։ «Դա բոլորի, ցանկացած հայի խնդիրն է։ Յուրաքանչյուրն անձամբ պետք է զգա իր պատասխանատավությունը։ Գլխավոր ուղերձն այն է, որ պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, մեր սահմանների անձեռնմխելիությունը եւ ինքնիշխանությունը սպառնալիքի տակ են։ Սպառնալիքի տակ է Անկախության հռչակագրի բազան»,- ամփոփել է նախկին վարչապետը։

Նմանատիպ նյութեր