Ռոնալդուն ցանկացել է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»
Գերմանական Bild պարբերականը պարզաբանել է, թե ինչու է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկացել տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»:
Առաջին հերթին, Nike, Clear և Binance ընկերությունների հետ գովազդային պայմանագրերով վճարումների ծավալը կախված է Չեմպիոնների լիգայում մասնակցությունից: ՄՅՈւ-ն այս տարի չի մասնակցում այդ մրցաշարին, ի տարբերություն «Բորուսիայի»:
Հանուն հովանավորներից ստացված գումարների պահպանման, Ռոնալդուն պատրաստ էր հրաժարվել իր աշխատավարձի մի մասից, որը կազմում է տարեկան 29 մլն եվրո:
Բացի այդ, պորտուգալացին ցանկանում է նվաճել Բունդեսլիգան: Նա արդեն նվաճել է Պրեմիեր-լիգան, Լա Լիգան և Իտալիայի Ա սերիան, որոնք եվրոպական չորս առավել հեղինակավոր առաջնություններից երեքն են:
Երրորդ գործոնը. հանդես գալ միշտ լեփ-լեցուն «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում, որը տեղավորում է 81 356 հանդիսական: