16613 դիտում
11:09 26-08-2022
Ռուսաստանը Ադրբեջանին է փոխանցել Լաչինի միջանցքը. ի՞նչ է սա նշանակում Ղարաբաղի հայերի համար․ BBC
Ռուս խաղաղապահները Ադրբեջանին են հանձնել Լաչինի միջանցքի 6 կիլոմետրանոց լեռնային ճանապարհի հսկողությունը։ Այս ճանապարհը կապում է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը։ Հաղորդում է BBC-ն։
Ղարաբաղյան 2-րդ պատերազմը տևեց 44 օր և ավարտվեց 2020 թվականի նոյեմբերի 10-ին, այս օրը Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ ստորագրեցին համատեղ հայտարարություն։ Իրականում դա Հայաստանի կապիտուլյացիան էր։
Ի հավելումն հրադադարի և Լեռնային Ղարաբաղի՝ 1994 թվականից հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքների Ադրբեջանին վերադարձին, Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը պայմանավորվեցին, թե ինչ անել Լաչինի միջանցքի՝ Հայաստանը Ստեփանակերտի հետ կապող միակ ցամաքային ճանապարհի հետ։
Պատերազմի արդյունքում Լաչինը՝ Ղարաբաղի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջին գտնվող փոքրիկ քաղաքը, որտեղ մի քանի տասնյակ հազար մարդ էր ապրում խորհրդային տարիներին, գրեթե երեք տասնամյակ անց վերադարձավ Ադրբեջան: Քաղաքը և հենց Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը վերահսկվում էր ռուս խաղաղապահների կողմից։ Նրանք ունեն 5 տարվա մանդատ՝ երկարաձգելու հնարավորությամբ։
2021 թվականին Լաչինում կար ընդամենը 80 բնակիչ։ Նրանցից շատերը սարսափով պատմում էին, թե Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հարևան գյուղերում ինչպես են տեղի բնակիչներին շատ քիչ ժամանակ տալիս իրերը հավաքելու և հեռանալու համար։
Շատերը գնալու տեղ չունեին։ Լաչինի սակավաթիվ բնակիչները ոչ մի տեղ չեն ցանկացել գնալ։ Բայց հիմա ստիպված են:

Նմանատիպ նյութեր
1201 դիտում
20:10 22-03-2023
Լաչինի միջանցքը կյանքի ճանապարհ է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բնակիչների համար․ ԵԽԽՎ
2171 դիտում
20:18 30-08-2022
Լաչինի միջանցքը հայերի համար փակվեց
Այս բաժնից
904 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
910 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4366 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին