211652_close_icon
views-count1221 դիտում article-date 23:28 31-08-2022

Կարևոր է երկու կողմերի բնակչությանը պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության. Միշել

tert.am-ը գրում է. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ավարտին հանդես է եկել հայտարարությամբ։

Միշելը նշել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը։

ԵՄ նախագահը խոստացել է, որ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այդ հարցով։

Քննարկված հարցերից Միշելն առանձնացրել է սահմանազատման ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներում գրանցված առաջընթացները:

«Այս բոլոր քննարկումներով ես կցանկանայի ընդգծել, որ կարևոր է երկու կողմերի բնակչությանը տանել և պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության։ Հանրային հաղորդագրություններն այս առումով չափազանց կարևոր են. նման զգայուն իրավիճակում հանրության մեջ ասված յուրաքանչյուր բառ ակնհայտորեն լսվում է մյուս կողմից և քննարկվում»,– ասված է ԵՄ նախագահի հայտարարության մեջ:

ԵՄ նախագահը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը հետագայում ևս աջակցելու երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատմանը: Շառլ Միշելն ասել է, որ ԵՄ-ն կշարունակի ջանքեր գործադրել տնտեսական զարգացման առաջխաղացման ուղղությամբ՝ ի շահ երկու երկրների և նրանց բնակչության:

Նմանատիպ նյութեր