211652_close_icon
views-count3280 դիտում article-date 10:59 05-09-2022

6,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Չինաստանի հարավ-արեւմուտքում

Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը սեպտեմբերի 5-ին 6,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել երկրի հարավ-արեւմուտքի Սիչուանի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», ասված է գերատեսչության տարածած ծանուցման մեջ:

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Գարձե-Տիբեթյան Ինքնավար Օկրուգի տարածքում: Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել է Լուդինի գավառում, օջախն ընկած է եղել 16 կիլոմետր խորության վրա: Ինքնավար օկրուգում, որտեղ բնակվում է 1,1 միլիոն մարդ, տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել։

Նմանատիպ նյութեր