699 դիտում
11:41 05-09-2022
ԱՄՆ իշխանություններն առաջիկայում կհայտարարեն ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի անունը
Ամերիկյան վարչակազմն առաջիկայում մտադիր է հայտարարել ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի անունը։ Այս մասին tass.ru-ին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե ում թեկնածությունն է մտադիր առաջադրել նախագահ Ջո Բայդենը Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում։ Պետդեպի ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Սալիվանի աշխատանքի ավարտը նախապես էր որոշված։
«Մենք մտադիր ենք մոտ ժամանակներում հայտարարել ՌԴ-ում մեր հաջորդ դեսպանի թեկնածուի մասին, սակայն այս պահի դրությամբ հաղորդելու ոչինչ չունենք», - նշել է Պետդեպի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ պոտենցիալ թեկնածուին պետք է հաստատի Կոնգրեսի Սենատը, իսկ դեսպան Սալիվանի մեկնումը ՌԴ-ից նախապես ծրագրված էր և բնականոն դիվանագիտական ռոտացիայի մասն է կազմում։
Նա նաև հիշեցրել է, որ Սալիվանը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնն զբաղեցնում էր շուրջ երեք տարի, ինչը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանների աշխատանքի ստանդարտ տևողությունն է։
«Դեսպան Սալիվանն այս պաշտոնում առաջադրվել էր նախորդ վարչակազմի օրոք, և 2021 թվականի հունվարին նախագահ Բայդենը նրան խնդրել էր մնալ Ռուսաստանում՝ ներկայացնելու Միացյալ Նահանգները», - հավելել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 4-ին, հայտնի դարձավ, որ ՌԴ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Սալիվանն ավարտել է իր աշխատանքը և լքել Մոսկվան։ Մինչ իրավահաջորդի ժամանումը, նրա պարտականությունները կկատարի Էլիզաբեթ Ռուդը։

Նմանատիպ նյութեր
1566 դիտում
10:41 30-09-2021
Ո՞ր դատավորներին «կոռումպացված» կհայտարարեն․ «Առավոտ»
6599 դիտում
22:14 30-01-2022
Անազատության մեջ գտնվողները անժամկետ հացադուլ կհայտարարեն․ նրանց չեն պատվաստում. Aravot.am
Այս բաժնից
904 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
910 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4366 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին