1132 դիտում
09:28 06-09-2022
Լիզ Թրասը ընտրվել է Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետ․ «Ամերիկայի ձայն»
Լիզ Թրասը երկուշաբթի օրը, սեպտեմբերի 5-ին ընտրվել է Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետ: Նա հաղթել է իշխող Պահպանողական կուսակցության ընտրապայքարում այն ժամանակ, երբ երկիրը կանգնած է կենսական ճգնաժամի և արդյունաբերական անկարգությունների հետ կապված խնդիրների առջև: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Շաբաթներ շարունակ հաճախ վատ տրամադրված և պառակտող առաջնորդների մրցավեճից հետո, Թրասը հաղթել է Պահպանողական կուսակցության անդամների քվեարկությամբ: Նա ստացել է 81,326 կողմ և 60,399-ի դեմ ձայն:
«Առաջիկա երկու տարիների ընթացքում, մենք պետք է ցույց տանք իրական արդյունք: Ես կներկայացնեմ համարձակ ծրագիր՝ կրճատելու հարկերը և զարգացնելու մեր տնտեսությունը», - ասել է Թրասը արդյունքների հրապարակումից անիմաջապես հետո:
«Ես կզբաղվեմ էներգետիկ ճգնաժամի հարցերով՝ փորձելով լուծել էներգիայի վճարների մարդկանց խնդիրը: Աշխատանքներ կտարվեն նաև էներգակիրների մատակարարման հետ կապված հարցերով», - հավելել է նա:
Նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ստիպված էր հայտարարել իր հրաժարականի մասին հուլիս ամսին: Ամիսներ շարունակ տևած սկանդալներից հետո՝ նա սպառել էր իր վարչակազմի աջակցությունը, ովքեր սկսել էին պահանջել իր հրաժարականը:
Երեքշաբթի օրը Բորիս Ջոնսոնը կմեկնի Շոտլանդիա՝ հանդիպելու Եղիսաբեթ թագուհու հետ: Այնտեղ նա թագուհուն պաշտոնապես կներկայացնի իր հրաժարականը։
Նրա հետ Շոտլանդիա է մեկնելու նաև Թրասը, ով պաշտոնապես կստանձնի վարչապետի պաշտոնը, երբ միապետը նրան կխնդրի կառավարություն ձևավորել:

Նմանատիպ նյութեր
880 դիտում
10:31 10-09-2022
Ի՞նչ սպասել Մեծ Բրիտանիայից Լիզ Թրասի օրոք․ «Հայաստանի Հանրապետություն»
1709 դիտում
16:38 23-07-2019
Բորիս Ջոնսոնը Պահպանողական կուսակցության ղեկավար է ընտրվել․ վաղը նա կնշանակվի Մեծ Բրիտանիայի վարչապետ
4306 դիտում
15:57 22-01-2017
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն, կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ
Այս բաժնից
877 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4333 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1279 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար