755 դիտում
14:13 06-09-2022
Հայաստանը միանում է «Ասիայի նախաձեռնությանը». քարտուղարությանն է փոխանցվել Տիգրան Խաչատրյանի նամակ-համաձայնագիրը
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն օրերս Ինդոնեզիայում մասնակցել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Ասիայի նախաձեռնության» երկրորդ բարձրաստիճան հանդիպմանը: Տեղեկացնում է Ֆինանսների նախարարությունը։
Հայաստանի պատվիրակության կազմում է եղել նաեւ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Ասիայի նախաձեռնության» երկրորդ բարձրաստիճան հանդիպումը կայացել է «Աջակցություն վերականգնմանը՝ հարկման թափանցիկության բարձրացման միջոցով» խորագրի ներքո։ Հանդիպման առանցքում եղել են ասիական տարածաշրջանում հարկային մարմինների միջեւ միջազգային համագործակցության, հարկման նպատակով ֆինանսական տեղեկությունների հասանելիության ապահովման, հարկումից խուսափման եւ ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի խնդիրները:
Արման Պողոսյանը «Ասիայի նախաձեռնության» քարտուղարությանն է փոխանցել Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնությանը միանալու մասին Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի նամակ-համաձայնագիրը:
«Ասիայի նախաձեռնությունը» մեկնարկել է դեռեւս անցյալ տարի՝ նպատակ ունենալով աջակցել ՏՀԶԿ Հարկման նպատակով թափանցիկության եւ տեղեկատվության փոխանակման գլոբալ ֆորումի կողմից մշակված տեղեկությունների փոխանակության ստանդարտների ներդրման համաշխարհային ջանքերին եւ ձեւավորել ասիական տարածաշրջանին հարմարեցված լուծումներ՝ ՏՀԶԿ ստանդարտները ներդնելու համար։
Հանդիպմանը մասնակցել են «Ասիայի նախաձեռնությունը» ստորագրած 15 ենթադատությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Չինաստանից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Հարավային Կորեայից, Մալայզիայից, Մոնղոլիայից, Մալդիվներից, Թաիլանդից, Սինգապուրից, Հոնկոնգից (Չինաստան), Մակաոյից (Չինաստան), Պակիստանից եւ Բրունեյից։
Հանդիպման մասնակիցները քննարկել են «Ասիայի նախաձեռնության» գործունեության ոլորտները, ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների ավտոմատ փոխանակման արդյունավետությունը եւ մի շարք այլ հարցեր: Փոխանակվել է նաեւ կամավոր բացահայտման սխեմաների եւ իրական շահառուների մասով արդյունավետ համակարգի ձեւավորման փորձը։ Հանդիպման արդյունքներով հաստատվել է «Ասիայի նախաձեռնության» շրջանակում առաջիկա գործունեության բարձրաստիճան աշխատանքային ծրագիրը։
Հայաստանը միացել է «Ասիայի նախաձեռնությանը» 2022 թ.-ի օգոստոսին։ Ակնկալվում է, որ Հայաստանի մասնակցությունը նախաձեռնությանը հնարավորություն կընձեռի զարգացնել հարկային վարչարարության ոլորտում միջազգային համագործակցությունն ասիական տարածաշրջանի գործընկերների հետ, ապահովել այդ երկրներից հարկային տեղեկությունների հասանելիությունը Հայաստանի հարկային մարմնի համար, ակտիվացնել ասիական տարածաշրջանի երկրների հետ հարկային տեղեկատվության արդյունավետ փոխանակումը, ինչպես նաեւ հարկումից խուսափման դեմ պայքարում իրականացնել լավագույն փորձի փոխանակում՝ նպաստելով ՀՀ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը։

Նմանատիպ նյութեր
1432 դիտում
10:10 21-11-2022
Հայաստանը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլոբալ նախաձեռնությանը՝ տոնելու Երեխաների համաշխարհային օրը
11333 դիտում
14:43 15-09-2018
Քառօրյա պատերազմի զոհերի մայրերը միանում են ՀՀ վարչապետի տիկնոջ «Կանայք` հանուն խաղաղության» նախաձեռնությանը
1731 դիտում
22:15 01-10-2018
«Ժառանգությունը» և ԱԻՄ-ը միանում են «Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնությանը. Tert.am
Այս բաժնից
475 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
814 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել