211652_close_icon
views-count732 դիտում article-date 20:38 12-09-2022

Արցախի նախագահը Հանրային խորհուրդ ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր Հանրային խորհուրդ ստեղծելու մասին:

Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի բոլոր անդամներն ընդգրկվելու են կամավորության սկզբունքով՝ հասարակական հիմունքներով:

Համաձայն հրամանագրի՝ հաստատվել է Խորհրդի կանոնադրությունը, և նշանակվել են 8 անդամներ, որոնք Խորհրդի կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում կազմակերպելու են կառույցի մյուս 17 անդամների ընտրության գործընթացը:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև Արցախի Հանրապետության գործող Նախագահի լիազորությունների ավարտը:

Նմանատիպ նյութեր