211652_close_icon
views-count1893 դիտում article-date 20:18 13-09-2022

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Ալիևին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

Tert.am-ը գրում է. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Զրույցի ընթացքում պետքարտուղարը Ալիևին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, ասված է Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գիշերը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ մտահոգություն հայտնելով Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի տարածքը գնդակոծելու առնչությամբ։

Բլինքենը կոչ է արել Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները և ընդգծել, որ ԱՄՆ-ը ձգտելու է բախումների դադարեցմանն ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր