«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը անորոշ ժամանակով հետաձգվել է. News.am
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ սեպտեմբերի 18-ին սպասվող համագումարը հետաձգվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Թե երբ կնշանակվի համագումարը, դեռ հայտնի չէ։ Լրացուցիչ կտեղեկացնենք»,- նշեց Հովհաննիսյանը։
Նշենք, որ համագումարում կուսակցությունը պետք է ընտրեր վարչության նոր կազմը։