ԱՊԼ-ի վերսկսումը հետաձգվել է անորոշ ժամանակով
Անգլիայի Պրեմիեր-լիգան հանդես է եկել հայտարարությամբ՝ մրցաշարի հնարավոր վերսկսման առթիվ:
Լիգաների և ակումբների միջև բանակցությունների ընթացքում որոշում է կայացվել, որ մրցաշարը չի վերսկսվի մայիսի սկզբին: Անգլիայի առաջնության ժամկետը չի նշվել, խաղերը կանցկացվեն միայն այն ժամանակ, երբ դա հնարավոր կլինի:
Ինչպես նշված է լիգայի հայտարարության մեջ, կորոնավիրուսի պատճառով դադարեցված մրցաշարերը կվերսկսվեն միայն կառավարության և բուժծառայությունների թույլատվությամբ: Նշվում է, որ Անգլիայում հաստատակամ են ավարտել ինչպես առաջնությունը, ինչպես նաև՝ գավաթային մրցաշարերը, որպեսզի պահպանվի յուրաքանչյուր մրցաշարի ամբողջականությունը: