211652_close_icon
views-count1532 դիտում article-date 18:08 14-09-2022

Որոշում եմ կայացրել չեղարկել սեպտեմբերի բոլոր ներկայացումները. Հայկ Մարության

Այս դժվար օրերին մենք իհարկե պետք է միջազգային հանրությանը ներկայացնենք Ադրբեջանի այլանդակ, բոլոր միջազգային նորմերը խախտող ագրեսիան Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, իհարկե պետք է ակտիվ աշխատենք մեր դաշնակիցների հետ` խնդրի լուծման շուրջ, բայց ամենակարևորը` մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր Հայրենիքը կարող ենք պաշտպանել միայն մենք ինքներս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա նաեւ գրել է. «Ոչ ոք մեր տեղը դա երբեք չի արել և չի էլ անելու: Ուստի պետք է դրվի մի նպատակ` Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությամբ կանգնել բանակի կողքին բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով:

Ցավակցում եմ զոհված զինծառայողների հարազատներին:

Հավերժ փառք մեր Տղաներին:

Աստված մեզ բոլորիս պահապան:

Հ.Գ. Բնականաբար որոշում եմ կայացրել չեղարկել սեպտեմբերի բոլոր ներկայացումները: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում եմ կապնվել tomsarkgh.am»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր