211652_close_icon
views-count1863 դիտում article-date 13:21 15-09-2022

Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Ազգերի լիգայի խմբային փուլի առաջիկա երկու հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 24-ին Երևանում կընդունի Ուկրաինայի թիմին, սեպտեմբերի 27-ին կհյուրընկալվի Իռլանդիայի հավաքականին։

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 19-ից 25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Թիմը Իռլանդիա կմեկնի սեպտեմբերի 25-ին:

Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ»
Ստանիսլավ Բուչնև «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Հունաստան)
Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Հունաստան)
Անդրե Կալիսիր - «Սիլկեբորգ» (Դանիա)
Ժորդի Արարատ - «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Հակոբ Հակոբյան -«Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Բաբայան - «Ռաններս» (Դանիա) 
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»
Սերոբ Գալստյան - «Արարատ»

Նմանատիպ նյութեր