4998 դիտում
10:21 16-09-2022
Մենք հիմա թերագնահատում ենք մեր զինված ուժերի մարտունակությունը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանը գտնվում է պատերազմական վիճակում, որը շարունակվելու է տարիներ, գուցե եւ՝ տասնամյակներ, եթե, իհարկե, հաջողենք պահպանել մեր պետությունը: Այդ դաժան իրականությունը, ինձ թվում է, մինչեւ վերջ չի գիտակցվում մեր երկրի իշխանությունների, քաղաքական ուժերի, հասարակության մեծ մասի կողմից:
Գիտակցելով այդ վիճակը՝ պետք է, հավանաբար, հասկանալ, որ իմաստ չկա սպասելու, թե վաղը կամ մյուս օրը «ամեն ինչ կդզվի», եւ այդ պատճառով հետաձգել որեւէ աշխատանք կամ որեւէ ծրագիր՝ մինչեւ այդ վիճակն ավարտվի: Բոլոր պետական, տնտեսական, կրթական, մշակութային կառույցները պետք է աշխատեն, եւ աշխատեն ավելի լավ, քան ենթադրելի (եւ մոտ ժամանակներում՝ անիրական) խաղաղ ժամանակներում: Աշխատեն՝ մտքում ունենալով պատերազմը:
Առաջնահերթությունն, իհարկե, բանակն է: Իմ տպավորությամբ՝ մենք հիմա թերագնահատում ենք մեր զինված ուժերի մարտունակությունը, ինչպես որ՝ գերագնահատում էինք 2020 թվականից առաջ: Ես, օրինակ, վստահ եմ, որ ադրբեջանական առաջխաղացումը վերջին հարձակման ժամանակ կասեցրել է հենց մեր բանակը: Չնսեմացնելով միջազգային գործընկերների դերը՝ կարող ենք արձանագրել, որ մեր զինծառայողներն այս հարցում վճռորոշ դեր են խաղացել:
Բանակի, անվտանգության հարցում Հայաստանի իշխանություններից պահանջվում է որոշակի լրջություն: Մասնավորապես, կառաջարկեի, որ վարչապետ Փաշինյանը կամ էլ այն մարդիկ, որոնք հետագայում կղեկավարեն երկիրը, կարդան 100 էջանոց հայտերը, որոնցում մեր զինվորականները միլիոնավոր դոլարներ են նախատեսում սպառազինությունների համար: Թերեւս ֆեյսբուքյան ստատուսներ եւ մեկնաբանություններ կարդալն ավելի հետաքրքիր զբաղմունք է, բայց պետության առաջին դեմքի պարտականությունների մեջ, կարծում եմ, մտնում է նման «ձանձրալի» փաստաթղթեր կարդալը: Ի դեպ, ենթադրում եմ նաեւ, որ այդ մակարդակի պաշտոնյան պետք է ավելի հստակ, ավելի կայուն լինի իր համոզմունքներում ու մտադրություններում: Եվ մի քանի ժամում 180 աստիճանով չփոխի իր խոսքը՝ «ստորագրում եմ»-«չեմ ստորագրում»:
Ես այն կարծիքին չեմ, որ պատերազմի ժամանակ քաղաքական կյանքը պիտի ամբողջապես սառեցվի: Թող լինեն նաեւ հանրահավաքներ, չնայած, մարտական գործողությունների պարագայում դրանք առանձնապես սրտովս չեն: Իշխանության եւ ընդդիմության բանավեճը պետք է շարունակվի: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես եւ ինչի շուրջ է այդ բանավեճն ընթանում: Այժմ ես տեսնում եմ անդաստիարակ մարդկանց մանր, անիմաստ, գավառական հրմշտոց»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
12110 դիտում
13:57 05-02-2017
Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնվել ԱՀ զինված ուժերի զինծառայող Չինգիզ Գուրբանովի դին
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»