875 դիտում
11:00 19-09-2022
Արցախի ԱԳ նախարարն այցելել է Վաշինգտոնում գտնվող հայկական եկեղեցիներ
Սեպտեմբերի 18-ին Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայնն այցելել է Վաշինգտոնում գտնվող Սուրբ Մարիամ և Սուրբ Խաչ եկեղեցիներ, մասնակցել հոգևոր արարողություններին:
Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ այնուհետև նախարար Բաբայանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել Արցախի ներկային ու ապագային, համահայկական միասնականությանը վերաբերող հարցերի շուրջ։
Դավիթ Բաբայանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունը պետականաշինության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3742 դիտում
11:17 19-03-2018
Բակո Սահակյանը Վաշինգտոնում հանդիպել է հայ համայնքի հետ, այցելել հայկական եկեղեցիներ
1474 դիտում
12:45 24-11-2018
Մայր Աթոռը հրավիրում է ընտրությունների քարոզարշավի նախօրեին այցելել եկեղեցիներ
Այս բաժնից
913 դիտում
19:17 19-10-2024
Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Էլչին Ամիրբեկով
904 դիտում
18:00 19-10-2024
ԲՏԱ փոխանախարարը Նյու Դելիում մասնակցել է «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին