211652_close_icon
views-count3936 դիտում article-date 09:24 20-09-2022

Ուկրաինան հաղթում է Ռուսաստանին․ Բայդեն. «Ամերիկայի ձայն»

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ ուկրաինական զորքերը համախմբվում են և պատրաստվում հետագա հարձակողական գործողությունների։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինայի զորքերը հատել են Օսկոլ գետը, ինչը նրանց համար ճանապարհ է բացել դեպի արևելյան Դոնբաս:

Ուկրաինայում պատերազմի դինամիկան փոխվում է այն բանից հետո, երբ ուկրաինական ուժերը այս ամսվա սկզբին երկրի հյուսիս-արևելքում հաղթեցին ռուսական ուժերին: Նախագահ Ջո Բայդենը հայտնեց իր համոզմունքը, որ Ուկրաինան կհաղթի պատերազմում:

«Նրանք հաղթում են Ռուսաստանին»,- ասել է Բայդենը CBS-ին տված հարցազրույցում։

Բայդենն ընդգծել է, որ հաղթանակը կգա միայն այն ժամանակ, երբ ռուսական զորքերն ամբողջությամբ դուրս գան ուկրաինական տարածքից, և որ ԱՄՆ-ը կաջակցի Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»։

«Ռուսաստանը, պարզվում է, այնքան էլ կոմպետենտ ու ընդունակ չէ, որքան շատերն էին կարծում»,- հայտարարել է նախագահը։

«(Ուկրաինական զորքերը) անցել են Օսկոլը։ Երեկվանից Ուկրաինան վերահսկում է արևելյան ափը»,- կիրակի ուշ երեկոյան Telegram-ում գրել են Ուկրաինայի զինված ուժերը։

Լուգանսկի շրջանի նահանգապետ Սերգեյ Գայդայը Telegram-ում գրել է. «Լուգանսկի շրջանը հեշտ հասանելի է: Ապաօկուպացումը մոտ է».

Հիշեցնենք, որ այս ամիս ուկրաինական զորքերը հետ գրավեցին Խարկովի շրջանի զգալի մասը՝ ստիպելով հազարավոր ռուսական զորքերի նահանջել։ Վերջին օրերին ուկրաինական զորքերի առաջխաղացման տեմպերը սակայն կրկին դանդաղել է, սակայն Զելենսկին ասել է, որ դա միայն այն պատճառով է, որ զորքերը համախմբվում են և պատրաստվում հետագա հարձակման:

Նմանատիպ նյութեր