2946 դիտում
16:28 27-08-2021
Հայաստանն ավելի քան 13 միլիարդ դրամ կհատկացնի Արցախին
Կառավարությունը հավանություն տվեց Արցախին 13.4 միլիարդ դրամ հատկացնելու մասին նախագծին: Կառավարության այսօրվա նիստում նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Չնայած այն հանգամանքին, որ Արցախում տնտեսական կյանքը աստիճանաբար վերականգվում է և ավելանում է նաև Արցախի պետական բյուջեի հարկային եկամուտները, դրանք դեռևս բավարար չեն կենսական նշանակության, սոցիալական և տնտեսական ծրագրերի ամբողջական ֆինանսավորումն իրականացնելու համար»,- ասաց Խաչատրյանը:
Ֆինանսների նախարարի խոսքով`գումարը նախատեսված է Արցախի պետական բյուջեով սեպտեմբեր ամսվա համար սահմանված աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահական ծախսերի, ինչպես նաև բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի համար:

Նմանատիպ նյութեր
1348 դիտում
16:27 29-09-2022
Կառավարությունը 4 ճանապարհահատվածների շինարարության համար ավելի քան 3 միլիարդ դրամ կհատկացնի
1400 դիտում
18:45 27-10-2022
Հայաստանն Արցախին կտարամադրի 20 միլիարդ դրամի չափով վարկ
1650 դիտում
08:19 05-11-2015
«Հայաստան համահայկական հիմնադրամին» 1.5 միլիարդ դրամ կհատկացնի կառավարությունը. «ՀԺ»
Այս բաժնից
679 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին