211652_close_icon
views-count1334 դիտում article-date 14:18 01-10-2022

Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի իր գործընկերոջ և Կիպրոսի մշակույթի նախարարի տեղակալի հետ

Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը գործընկերային հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնիի և Կիպրոսի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Յանիս Թումազիսի հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման, մշակութային տուրիզմի զարգացման, միջազգային հարթակներում համատեղ ծրագրերով հանդես գալու, ինչպես նաև եռակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությունները։

Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ շատ կարևոր է այս դժվարին ժամանակաշրջանում համախմբել ուժերը՝ դիմագրավելու առկա մարտահրավերներին և ամրապնդելու համագործակցությունը՝ հանուն ժառանգության պահպանության, կայուն զարգացման և խաղաղության ապահովման։

Զրույցի ընթացքում Կիպրոսի մշակույթի նախարարի տեղակալ Յանիս Թումազիսը կարևորել է երկու ժողովուրդների պատմական փոխառնչությունները, ինչպես նաև բարձր գնահատել հայկական համայնքի դերը երկրի տարբեր ոլորտներում։

Նմանատիպ նյութեր