211652_close_icon
views-count952 դիտում article-date 11:41 02-10-2022

Տարածքների հարցում ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի օգնել Կիեւին տարածքների հարցում, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը։

Պետքարտուղարը կրկնել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ Միացյալ Նահանգները միշտ հարգելու է Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները, եւ կշարունակի աջակցել Ուկրաինայի ջանքերին՝ վերականգնելու իր տարածքի նկատմամբ վերահսկողությունը՝ ամրապնդելով իր դիրքերը ռազմական եւ դիվանագիտական ​​ճանապարհով։

Հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին նաեւ տեղեկացրել է ԱՄՆ անվտանգության աջակցության, այդ թվում՝ 1,1 միլիարդ դոլար արժողությամբ Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության փաթեթի մասին, ինչպես նաեւ ապագա մատակարարումների մասին։ Քննարկվել է նաեւ ուկրաինական հացահատիկի մատակարարման եւ Ուկրաինայի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման հարցը։

Նմանատիպ նյութեր