211652_close_icon
views-count3314 դիտում article-date 10:01 05-10-2022

«Մտադիր եմ մասնակցել գերակա հարցերի լուծմանն ուղղված գիտական թեմատիկ մրցույթների»․ Հովհաննես Ասատրյան

Ինչպես ինքն իրեն ներկայացնում է Հովհաննես Ասատրյանը, արագ հարմարվում է փոփոխվող իրավիճակներում և կողմնորոշվում առաջադրանքների լուծման մեջ: Սիրում է ինքնակրթվել և զարգանալ: Շփվող է, ինչը հեշտացնում է թիմային աշխատանքը: Իսկ վիճտվյալների հետ աշխատելու ունակությունները՝ գրաֆիկական ներկայացման հմտությունները, դրական են ազդում թիմային աշխատանքի արդյունքների վրա: Հագեցած զրույցի ընթացքում համոզվեցինք, որ ինքնագնահականի հարցում ճիշտ է: Տիրապետում է մի շարք ծրագրային փաթեթների: Օտար լեզուներից հեշտությամբ հաղորդակցվում է անգլերեն և ռուսերեն: ԳԱԱ կայքը ներկայացնում է հացազրույց երիտասարդ գիտաշխատողի հետ։ 

-Մտադիր եմ մասնակցել գերակա հարցերի լուծմանն ուղղված գիտական թեմատիկ մրցույթների: Զուգահեռ պատրաստվում եմ ժամանակին ավարտին հասցնել թեկնածուական ատենախոսությունս, քանի որ թեման բավական արդիական է և ուղղված է ներկայիս կոնկրետ խնդիրների լուծմանն,- ասում է ՀՀ ԳԱԱ Մ.  Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող և ասպիրանտ Հովհաննես Ասատրյանը: Գիտական թեման է «Խաղողագինեգործական համալիրի զարգացման հեռանկարները ՀՀ Արմավիրի մարզում»: Թեմայի արդիականությանը քաջածանոթ է. ծնվել և մեծացել է Արմավիրի մարզում:
   
-Ծնվել եմ Այգեվան (նախկինում՝ Ձերժինսկի) գյուղում: Մինչ այժմ բնակվում եմ այնտեղ: Ծննդավայրս միջին վիճակագրական հայկական գյուղ է՝ նույն խնդիրներով, միևնույն մտածելակերպն ունեցող մարդկանցով: Ինչ-որ առանձնահատուկ բան չեմ կարող ասել գյուղիս հետ կապված: Թերևս մի հատկանշական հանգամանք նշեմ. մարզկենտրոն Արմավիր քաղաքին մոտ է գտնվում, ինչը բավական հեշտացնում է մեր գյուղի բնակիչների կյանքը:

-Տարվա եղանակներից ո՞րն է ամենագեղեցիկը Ձեր ծննդավայրում:

-Իմ աչքերում տարվա եղանակների փոփոխությունը ծննդավայրիս գեղեցկության վրա չի ազդում, բայց պիտի ասեմ, որ ամռանը գյուղը վերածվում է մի դինամիկ երևույթի: Կյանքը եռում է: Վստահ եմ, որ, եթե առանձնացնելու լինեմ, թերևս, կառանձնացնեմ ամառը՝ որպես մեր գյուղում տարվա ամենահետաքրքիր ու դեպքաշատ եղանակ:
   
-Ո՞ր ուղղությամբ եք մտադիր շարժվել՝ մաքուր գիտության, թե՝ առավելապես կիրառական:

-Հաշվի առնելով մասնագիտությունս, երկրում առկա իրավիճակը և իմ նախասիրությունները՝ միանշանակ ընտրում եմ կիրառական տարբերակը:

-Ի՞նչ հետազոտություններ եք ցանկանում իրականացնել Ձեր ընտրած մասնագիտության շրջանակներում:
 
-Պատրաստվում եմ մասնակցել տարբեր արդիական և գերակա հարցերի լուծմանն ուղղված գիտական թեմատիկ ֆինանսավորմամբ մրցույթների: Ըստ այդմ, հետազոտության նոր ուղղությունները կուղենշվեն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր