211652_close_icon
views-count57768 դիտում article-date 21:27 05-10-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում, քաղաքի կենտրոնում մի խումբ երիտասարդների վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարույթը նախաձեռնվել է սեպտեմբերի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված օպերատիվ տեղեկությունների փաստով։

Այդ օրը տեղեկություն էր ստացվել, որ Նալբանդյան 130 հասցեի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ 

Գ. Շամշյանի տեղելություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են, որ Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Ազատ Ն-ն, 24-ամյա Նարեկ Բ-ն իրենց ընկերների հետ, որոնց տվյաները պարզվում են,Նալբանդյան փողոցի 130 հասցեի դիմաց վիճաբանել և ծեծի են ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Պարգև Ս-ին և նրա ընկերոջը, որի ժամանակ Պարգև Ս-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել Ազատ Ն-ի և Նարեկ Բ-ի ուղղությամբ։ 

Ոստիկանները Նալբանդյան փողոցում հայտնաբերել են Նարեկ Բ-ին և Ազատ Ն-ին և խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին։ 

Անձնական խուզարկությամբ Ազատ Ն-ի մոտ հայտնաբերվել է ատրճանակ։ 

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս մասնակիցների անձերը պարզելու, նրանց, Պարգև Ս-ին և նրա կողմից օգտագործված ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր