211652_close_icon

Անիում նոր ընտրություններ կնշանակվե՞ն․ քաղաքական ուժերն առայժմ հրաժարվում են կոալիցիա կազմել. aravot.am

views-count1745 դիտում article-date 22:01 05-10-2022
Վաղը թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում նիստ կհրավիրվի ու  հանդիսավորությամբ կհանձնեն Անիի ավագանու նորընտիր անդամների մանդատները, հայտնում է aravot.am-ը։

Նրանք թվով  147-ն են՝ 49 կին և 98 տղամարդ։ Նրանցից ոչ մեկն ինքնաբացարկ չի հայտնել․ այսօր մինչև 16․00-ն ժամանակ կար ինքնաբացարկի։

Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը։

Նա նաև ասաց, որ հանձնաժողովականները ՏԻՄ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից հետաքրքրվել են կոալիցիա կազմելու մասին, սակայն երեք քաղաքական ուժն էլ այս պահի դրությամբ հրաժարվում է այդ մտքից։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր