2281 դիտում
09:13 07-10-2022
ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը 2021 թվականին Գավառում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ գրություն է գրել կուսակցությանը, որ եթե չընտրվի Գավառ համայնքի ղեկավար, պատգամավորական մանդատից հրաժարվելու է:
Նա չընտրվեց Գավառի համայնքապետ, սակայն ընտրություններից հետո շարունակեց մնալ պատգամավոր: «Ժողովուրդ» օրաթերթն անձամբ պատգամավորից հետաքրքրվեց՝ ինչու մանդատից չի հրաժարվում, ի վերջո գրություն է գրել, գրավոր խոստացել է: Ի պատասխան՝ Նարեկ Գրիգորյանը հերքեց. «Միանշանակ այդպիսի թուղթ չկա, ու ինձ համար զարմանալի բան է, քանի որ նման բան չի եղել: Ժողովուրդն է քվեարկել ու այդպիսի որոշում կայացրել»:
ՔՊ-ում, սակայն, խնամքով պահվում է այդ թուղթը: Հավելենք, որ նախորդ տարի տեղի ունեցած ընտրություններում 51 տոկոս ձայն էր ստացել գործող համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, իսկ ՔՊ-ական թեկնածուն միայն երկրորդն էր»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3399 դիտում
20:00 01-03-2014
Ռեկտորի պաշտոնի համար ԱԺ մանդատից հրաժարված ՕԵԿ-ական պատգամավորը գործազուրկ է դարձել՝ զրկվելով երկուսից էլ
4766 դիտում
19:01 31-03-2014
ԱԺ պատգամավորի մանդատից և ռեկտորի պաշտոնից զրկված ՕԵԿ-ական նախկին պատգամավորը՝ իր բիզնեսի մասին
4819 դիտում
14:03 15-04-2014
Մեծամասնականով ընտրված ԲՀԿ-ական պատգամավորը ԱԺ նախագահին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
Այս բաժնից
4864 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են