Ղրղզստանը չեղարկել է ՀԱՊԿ զորավարժությունները
Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը չեղարկել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները։
Այդ մասին հայտնում են Ղրղզստանի լրատվամիջոցները՝ չնշելով պատճառը։
Զորավարժությունները նախատեսված էին անցկացնել հոկտեմբեր ամսին։