1822 դիտում
14:01 11-10-2022
Եզդի փախստականներին օգնելու նպատակով ՀՀ կառավարության աջակցությամբ կփոխվեն Շեյխանի ճամբարի բոլոր վրանները
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Բարզանի բարեգործական հիմնադրամը ստորագրել են Շեյխանի ճամբարի բոլոր վրանները փոխելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը՝ ՀՀ կառավարության որոշմամբ եզդի փախստականներին օգնելու նպատակով հատկացված գումարներով և Բարզանի հիմնադրամի համատեղ միջոցներով: Այս մասին տեղեկացնում է Էրբիլի գլխավոր հյուպատոսությունից:
Ստորագրման արարողությանը հաջորդել է գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի և Բարզանի բարեգործական հիմնադրամի նախագահ Մուսա Ահմեդի համատեղ մամլո ասուլիսը:
Գլխավոր հյուպատոսն իր ելույթում նշել է, որ չնայած սեպտեմբերի 13-15-ը ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիային և դրա հետևանքներին՝ ՀՀ կառավարությունը, հավատարիմ մնալով իր հումանիտար արժեքներին, որոշել է իր փոքր ներդրումը ունենալ եղբայրական եզդի ժողովրդին օգնության ձեռք մեկնելու հարցում:
Իր հերթին Բարզանի բարեգործական հիմնադրամի նախագահ Մուսա Ահմեդը իր ելույթում շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը եզդի փախստականներին հումանիտար աջակցություն տրամադրելու համար՝ նշելով, որ ՀՀ կառավարության որոշումը ուղերձ է միջազգային հանրությանը չդադարելու օգնել Իրաքյան Քուրդիստանում ապաստանած փախստականներին և ներքին տեղահանված շուրջ 1 միլիոն անձի։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով և Բարզանի հիմնադրամի ջանքերով Շեյխանի ճամբարում գործող 3 դպրոցի մոտ 1000 աշակերտի համար ձեռք բերել դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7460 դիտում
21:35 18-04-2014
Եզդի Ճակոյի հարազատները եւ Եզդի համայնքի ներկայացուցիչները դիմում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
878 դիտում
16:21 25-11-2015
ԲՀԿ-ն շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Իրաքից Հայաստան եկած եզդի փախստականներին
Այս բաժնից
1165 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1042 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1099 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»