884 դիտում
16:21 25-11-2015
ԲՀԿ-ն շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Իրաքից Հայաստան եկած եզդի փախստականներին
ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել Իրաքից Հայաստան եկած եզդի փախստականներին: Այսօր ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները այցելեցին Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղ՝ եզդի փախստականներին։
ԲՀԿ ներկայացուցիչներին էին միացել «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակականկազմակերպության երիտասարդները։ ԲՀԿ-ի կողմից տրամադրվածաջակցությամբ փախստականների ընտանիքների համար գնվել էինվառարաններ, ինչպես նաեւ՝ ձմռան ամիսների համար անհրաժեշտ ալյուր:Փախստականների ընտանիքներին ԲՀԿ-ի կողմից հատկացվեց նաեւ որոշակի դրամական օժանդակություն։
Եզդի փախստականները նշեցին, որ Հայաստան գալու առաջին իսկ օրերիցզգացել են ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության աջակցությունը համայնքին,եւ շնորհակալ են նաեւ, որ ԲՀԿ պատգամավորները միջազգային տարբեր հարթակներում անդրադառնում են Իրաքի եզդիների հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությանը։
[b]ԲՀԿ մամուլի ծառայություն[/b]
[img]/ups/images/0827544001448444968931679.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
7460 դիտում
21:35 18-04-2014
Եզդի Ճակոյի հարազատները եւ Եզդի համայնքի ներկայացուցիչները դիմում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Այս բաժնից
784 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
733 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան
787 դիտում
15:57 22-01-2025
Լավ կլինի ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան