211652_close_icon
views-count1009 դիտում article-date 16:44 11-10-2022

Եվրամիության դեսպանը ստիպված է եղել լքել Բելառուսը

Մինսկում Եվրամիության դեսպան Դիրկ Շուբելը լքել է Բելառուսը, դիվանագետի խոսքով՝ Բելառուսի իշխանությունները հրաժարվել են երկարաձգել իր վիզան և հավատարմագիրը։ Գրում է «Ազատությունը»։

«Բելառուսի իշխանությունները որոշել են չերկարաձգել իմ վիզան և հավատարմագիրը, ինչը շատ բարդացնում է մանդատիս իրականացումը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է գերմանացի դիվանագետը:

64-ամյա դեսպանը, որը Մինսկում Եվրամիության դիվանագիտական առաքելությունը ղեկավարում է 2019 թվականից, իր գրառմամբ կոշտ քննադատություն է հնչեցրել Լուկաշենկոյի վարչակազմի հասցեին՝ «մարդու իրավունքների և միջազգային իրավունքի աղաղակող ոտնահարումների» համար։

Շուբելի խոսքով՝ այսօր Բելառուսում 1340 քաղբանտարկյալ կա, որոնց Եվրամիությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել։

Նմանատիպ նյութեր