1765 դիտում
10:13 19-10-2022
Հայաստանում հակադիր կարծիք արտահայտող գործչին ծեծում են. Փաշինյանը խաբել է. մաս 115․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Մենք խնդիր ենք մեր առաջ դրել, որ Հայաստանը պետք է լինի բռնությունից զերծ հանրություն»: Սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ ասված 2019 թվականի դեկտեմբերի 12-ին: Գրեթե երկու տարի անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 17-ին, իր տան բակում ծեծի է ենթարկվել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
Երկու տարի առաջ Փաշինյանը նաեւ ասում էր, որ Հայաստանի Հանրապետության որեւէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության. «Եթե մենք գնանք բռնության լեգիտիմացման թեկուզ տեղային ճանապարհով, մենք ուրիշ տեղ կհասնենք։ Ոմանց դուր չեն գալիս բոյովները, ոմանց դուր չեն գալիս ցածրահասակները, ոմանց դուր չեն գալիս ժուլյեն ուտողները, ոմանց՝ քյաբաբ ուտողները, եւ այլն։ Որեւէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի»։ Ավելին՝ Փաշինյանը նաեւ կարեւորում եւ ընդգծում էր, որ Հայաստանի Հանրապետությունում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվի։ «Ես ուզում եմ արձանագրել՝ անկախ որեւէ կոնվենցիայից՝ Հայաստանի Հանրապետությունում որեւէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի»,- եզրափակել էր նա։
Այժմ ունենք մի իրավիճակ, երբ իշխանություններին հակադիր կարծիք արտահայտող գործիչը ծեծի է ենթարկվել իր տան բակում, իսկ իշխանությունները, այդ թվում՝ Փաշինյանը, լուռ են: Դատապարտող որեւէ հայտարարություն իշխանությունը չի հնչեցրել, մինչ օրվա ավարտը դեռ իրավապահներն էլ չէին պարզել՝ ովքեր են եղել ծեծողները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1612 դիտում
12:29 12-06-2021
Ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտող քաղաքացիներին ծաղրելը պետք է դադարեցնել․ ՄԻՊ
2035 դիտում
11:35 26-07-2022
Արմեն Սարգսյանի պաշտոնավարման մասին տարաբնույթ կարծիք հայտնող Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 55․ «Ժողովուրդ»
1876 դիտում
08:50 04-10-2024
Ոստիկանները ծեծում են, ո՛չ թե սահման պահում. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը