211652_close_icon

Պետք է հաճույքով արձանագրեմ, որ Եվրամիության գործընկերները շատ օպերատիվ են որոշում ընդունել դիտորդական առաքելության հարցով․ Նիկոլ Փաշինյան

views-count1757 դիտում article-date 12:54 20-10-2022
 Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան–Ադրբեջան սահմանային երկայնքով տրված է։

«Դուք գիտեք, որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Պրահայում՝ քառակողմ հանդիպմանը, և պետք է հաճույքով արձանագրեմ, որ Եվրամիության գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշում կայացրել, նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է, արդեն աշխատում է, իսկ հիմնական խումբը՝  40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունն, առաջիկայում կժամանի Հայաստան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ դիտորդական առաքելությունը պետք է աշխատի 2 ամիս։ Սակայն փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել այդ ժամկետը կամ փորձել դիտորդական առաքելությունը դարձնել մշտական։ «Ես համոզված չեմ դրանում, բայց մի թեմա է, որը քննարկվում է։ Եթե մենք տեսնենք նման հնարավորություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը»,- նշեց վարչապետը։

Նմանատիպ նյութեր