1294 դիտում
21:58 20-10-2022
Իրանը կձեռնարկի բոլոր քայլերը՝ դիմակայելու տարածաշրջանում պատմական սահմանները փոխելու մտադրությանն անգամ. ԻԻՀ ԱԳ նախարար. Արմենպրես
Իրանի համար անընդունելի են տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունները, Իրանը կձեռնարկի բոլոր քայլերը՝ դիմակայելու անգամ նման մտադրությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում:
Նախարարը նախ նշեց, որ Կապանում հյուպատոսության հիմնումով ավելի հարմար և դյուրին պայմաններ կստեղծվեն՝ երկու երկրների համագործակցությունը զարգացնելու համար:«Մենք ունենք համատեղ շահեր, կարծիքներ, նաև մտահոգություններ Հարավային Կովկասում: Իրանական կողմն ամբողջությամբ դեմ է, որ տարածաշրջանում՝ թե Հայաստանի, թե Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ: Մեզ համար շատ կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում: Իրանական կողմը տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունները բոլորովին չի ընդունելու, դա մեր կարմիր գիծն է: Եվ մենք կձեռնարկենք բոլոր քայլերը` դիմակայելու յուրաքանչյուր նման մտադրությանն անգամ»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը:
Հայաստանի և Իրանի առնևտրաշրջանառությունը մոտ 700 մլն դոլար է: Հանդիպմանը երկու նախարարները պայմանավորվել են հասցնել այն մինչև 1 մլրդի:
Նմանատիպ նյութեր
2975 դիտում
15:06 03-10-2021
Իրանը չի կարող հանդուրժել տարածաշրջանում աշխարհաքաղաքական ու սահմանների փոփոխություններ. ԻԻՀ ԱԳ նախարար
7657 դիտում
22:06 29-09-2022
Մենք սպասում ենք, պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու և ջախջախելու. ՀՀ ԳՇ պետի տեղակալ. «Արմենպրես»
Այս բաժնից
2191 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
826 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
763 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը