211652_close_icon
views-count1266 դիտում article-date 12:48 21-10-2022

Էներգաճգնաժամի դեմ պայքարում ԵՄ-ի միջոցներն արագ արդյունք կտան. Շառլ Միշել

Էներգակիրների գների նվազեցման ուղղությամբ ԵՄ-ի կողմից մշակված  միջոցներն արագ արդյուն կտան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», հոկտեմբերի 21-ին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը: «Արդյունքը կարելի կլինի զգալ շատ արագ»,-ասել է նա՝ հանդես գալով ԵՄ-ի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում:

Մասնավորապես, նրա խոսքով, դրական ազդեցություն կցուցաբերի այն փաստը, որ «շուկաները կտեսնեն միասին աշխատելու մեր պատրաստակամությունը»: Միշելն ավելի վաղ նշել է, որ ԵՄ-ի երկրների ղեկավարները համաձայնել են հանձնարարել էներգետիկայի նախարարներին՝ շտապ կարգով մի շարք առաջարկություններ մշակել, որոնք կոչված են նվազեցնել էներգակիրների գները, բարձրացնել մատակարարումների հուսալիությունը եւ նվազեցնել էներգիայի սպառումը։

Նմանատիպ նյութեր