1577 դիտում
09:09 24-10-2022
Ղրղզստանում ձերբակալվել են 22 ակտիվիստներ և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ խորհրդարանի նախկին նախագահ Կանատ Իսաևը
Ղրղզստանում դատարանի որոշմամբ ձերբակալվել են միանգամից 22 ակտիվիստներ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ, ովքեր դեմ են արտահայտվել Քեմփիր-Աբադ ջրամբարը Ուզբեկստանին փոխանցելուն, հաղորդում է տեղական KG24 գործակալությունը։
Ձերբակալվածների թվում են մի շարք ղրղզ քաղաքական գործիչներ և պետական գերատեսչությունների նախկին աշխատակիցներ՝ խորհրդարանի նախկին պատգամավոր Ասյա Սասիկբաևան, Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կլարա Սոորոնկուլովան, ԿԸՀ նախկին անդամ Գուլնարա Ջուրաբաևան, նախկին պատգամավոր Կուբանիչբեկ Կադիրովը, Մալազիայում Ղրղզստանի նախկին դեսպան Ազիմբեկ Բեկնազարովը, ինչպես նաև երկրի հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Քենեշբեկ Դույշեբաևը։ Բացի այդ, բերման են ենթարկվել մեկուկես տասնյակ ակտիվիստներ։ Նրանք բոլորը 48 ժամով ուղարկվել են Բիշքեկի ժամանակավոր կալանավայր՝ երկրում անկարգություններ կազմակերպելու գործի հետաքննության շրջանակներում։
Ղրղզստանի խորհրդարանի նախկին նախագահ Կանատ (Կանատբեկ) Իսաևի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել մեկ ամիս ժամկետով նախնական կալանքը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։

Նմանատիպ նյութեր
1275 դիտում
17:10 30-09-2015
Սեյրան Օհանյանն ընդունեց Ղազախստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Կանատ Հասենովին
1270 դիտում
11:33 21-02-2014
Իրանում շուրջ 100 ադրբեջանցի ակտիվիստներ են ձերբակալվել
1758 դիտում
10:25 18-08-2014
Իրանում տասնյակ ադրբեջանցի ակտիվիստներ են ձերբակալվել
Այս բաժնից
1147 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1033 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1090 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»