2456 դիտում
10:27 24-10-2022
Հոկտեմբերի վերջին Փաշինյանը Պուտինի և Ալիևի հետ հանդիպելու է ՌԴ-ում. ռուսական ԶԼՄ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հանդիպման մասին պատմել է ռուսական «Վեդոմոստի» պարբերականի դիվանագիտական աղբյուրը։
Նրա խոսքով, աշխատանքը սկսվել է հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում Պուտինի հաշտարար ելույթից հետո. այնտեղ քննարկվել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը։
«Վեդոմոստի»-ի մեկ այլ աղբյուր նշում է, որ նման բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին օրերին, հանդիպման անցկացման հիմնական վայրեր կարող են լինել Մոսկվան կամ Սոչի։
«Ամենայն հավանականությամբ, ընտրությունը կկանգնի Սոչիի վրա»,- ասել է նա։
Ավելի վաղ Փաշինյանի և Ալիևի երկու հանդիպում՝ մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, մյուսը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, տեղի է ունեցել Պրահայում հոկտեմբերի 6-7-ը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ Մակրոնի մասնակցությամբ գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ավարտվել է հայտարարության ընդունմամբ։ Դրանում Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը:

Նմանատիպ նյութեր
922 դիտում
14:28 09-06-2023
Այսօր Սոչիում Փաշինյանը հանդիպելու է Պուտինի հետ. Կրեմլ
5385 դիտում
14:50 10-06-2016
Սերժ Սարգսյանը Ալիևի և Պուտինի հետ կհանդիպի հունիսի վերջին. ՌԴ ԱԳՆ
2351 դիտում
11:35 17-12-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիա է մեկնում՝ հանդիպելու Իլհամ Ալիևի հետ
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
961 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»