Սերժ Սարգսյանը Ալիևի և Պուտինի հետ կհանդիպի հունիսի վերջին. ՌԴ ԱԳՆ
Հունիսի վերջին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն, հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրներին:
«Կրեմլը չի բացառում եռակողմ հանդիպումը: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում` հունիսի վերջին»,- հայտնել է Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը` պատասխանելով լրագրողների` կայանալիք եռակողմ հանդիպման մասին հարցին:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը վերջին անգամ հանդիպել են Վիեննայում, մայիսի 16-ին: