102903 դիտում
11:20 24-10-2022
Մարտաֆիլմ հիշեցնող վնասազերծում Երևանում․ երկաթե լինգով հարվածել են օպեր լիազորի գլխին․ հնչել են կրակոցներ․ պարեկները տաք հետքերով վնասազերծել են 2 կասկածյալներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի կոտում է Բագրատունյաց փողոցի 10/7 հասցեում գործող անասնաբուժական դեղատան մուտքի դուռը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորներ Դավիթ Ա․-ն և Նարեկ Մ․-ն շտապ մոտենում են նշված վայր, որտեղ նկատում են այդ քաղաքացուն և ներկայանում, որ իրենք ոստիկանության ծառայողներ են։
Ու մինչ քրեական հետախույզները կփորձեին այդ քաղաքացուն դեպքի վայրից մեկուսացնեին, 2 անհայտ քաղաքացի, մոտենալով դեպքի վայր, երկաթյա լինգով հարձակվում են օպեր լիազորների վրա, որի ընթացքում նրանցից մեկը լինգով հարվածում է Դավիթ Ա․-ի գլխին, պատճառելով մարմնական վնասվածք։
Այլ ելք չունենալով, օպեր լիազորները իրենց անվամբ հաշվառված հաշվեցուցակային ատրճանակից 1-ական նախազգուշական կրակոցներ են արձակում դեպի օդ։
Արդեն տեղում Դավիթ Ա․-ն, իրական վտանգ զգալով իր և իր գործընկերոջ նկատմամբ, ինքնապաշտպանության նպատակով 1 կրակոց է արձակում այդ քաղաքացու ոտքերի ուղղությամբ, ապա վնասազերծում։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը։
Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատարի պաշտենակատար Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանզատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Վարդգես Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Լիպարիտ Ռոստոմյանը։ Պարեկեները նշված վայրում հայտնաբերել են կրակված պարկուճ։
Ժամանել են նաև ՀՀ Ոստիկանության փորձագիտական վարչության փորձագետները։
Ու մինչ դեպքի վայրում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և ավագ քննիչ Դավթյանի գլխավորությամբ, Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Չեխովի փողոցում բռնել և վնասազերծել են Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Նարեկ Հ․-ին և Երևանի բնակիչ 42-ամյա Էմիլ Փ․-ին։
Վերջիններս իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու և գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից նրանց ներկայացրել են Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են նաև հեռախոս, երկաթե լինգ, ինչպես նաև խանութում կոտրված ապակիներն ու գույքը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+