211652_close_icon
views-count100999 դիտում article-date 11:15 26-06-2023

Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում․ օպեր լիազորի ստացած տեղեկությունը հավաստի էր․ մեկնման սրահում գտնվող ՌԴ քաղաքացու մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ իր 2 փամփշտատուփով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ մեկնման սրահում «Երևան-Մոսկվա» թիվ 510 չվերթին սպասող քաղաքացու մոտ՝ ձեռքին կա ստվարաթղթե տուփ, որի մեջ հնարավոր է՝ զենք լինի։ 

Օպեր լիազորը իր գործընկերոջ հետ մոտենում են այդ քաղաքացուն և համապատասխան փաստաթղթերը ուսումնասիրելու նպատակով պարզում են, որ տեղեկությունը հավաստի էր։ Տուփի մեջ հայտնաբերվում է ինքնաձիգ, ինչպես նաև 2 փամփշտատուփ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Զվարթնոցի» ոստիկանները այդ քաղաքացուն՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով տեղափոխում են գծային բաժին։

Պարզվում է, որ նա ՌԴ քաղաքացի 27-ամյա Ա․ Իսկրիչն է։ Վերջինիս ոստիկանները ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռվել է վարույթ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր