1763 դիտում
13:36 18-07-2015
Բակո Սահակյանն ընդունել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած մի քանի տասնյակ սփյուռքահայ ուսանողների
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած մի քանի տասնյակ սփյուռքահայ ուսանողների:
Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Ջերմ եւ անմիջական մթնոլորտում Նախագահ Սահակյանը պատասխանել է ուսանողների կողմից բարձրացված հարցերին:
Երկրի ղեկավարը կարեւորել է հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները եւ նմանատիպ այցելություններն Արցախ` դրանք համարելով համահայկական կապերի զարգացման ու սփյուռքում հայապահպանության կարեւորագույն գրավականներից մեկը: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից:
Նմանատիպ նյութեր
1571 դիտում
15:09 23-07-2015
Բակո Սահակյանն ընդունել է Արցախում ապրող եւ աշխատող սփյուռքահայ ուսանողներին
1279 դիտում
11:51 25-10-2022
ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է «Էրազմուս+» ծրագրի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդներին
Այս բաժնից
397 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
592 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
520 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ