1422 դիտում
12:32 25-10-2022
ԱՄՆ-ը մտադիր է 25 մլն դոլար հատկացնել Հայաստանի տնտեսության ամրապնդման նախագծին
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) մտադիր է Հայաստանի տնտեսությանն աջակցելու նոր ծրագիր սկսել։ Դրա բյուջեն կարող է կազմել 25 մլն դոլար։ Գերատեսչությունը հայտարարել է մասնագետների որոնման մասին, որոնք հանձն կառնեն իրականացնել այս նախագիծը։
«USAID-ի «Տնտեսական հիմք կայուն Հայաստանի համար» նախագիծը կամրապնդի Հայաստանի տնտեսական անվտանգությունը, ինչպես նաեւ տնտեսական աճի փուլերում շահ ապահովելու եւ տնտեսական անկման փուլերը հաղթահարելու ունակությունը»,- նշվել է նախագծի նկարագրության մեջ։
Ծրագիրը նախատեսված է հինգ տարով։ Այդ ընթացքում կապալառուները պետք է համագործակցեն հանրապետության պետական մարմինների, այդ թվում՝ էկոնոմիկայի եւ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, ինչպես նաեւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։ Նախագծի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 25 մլն դոլար։
Ինչպես նշել են USAID-ում, Հայաստանը վերջին տարիներին բախվել է մի քանի ճգնաժամերի, ներառյալ կորոնավիրուսի համավարակը։ 2021թ. համեմատաբար հզոր տնտեսական աճից հետո «երկրի տնտեսության համար «նորագույն ցնցում» էին Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները, ընդգծել են գործակալությունում։
«Այս նախագիծը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական խոցելիության վրա եւ կամրապնդի տնտեսական կայունությունը հենց նման մարտահրավերների հանդեպ»,- նշվել է փաստաթղթում։
Ամերիկյան մասնագետների կարծիքով՝ այլ ցնցումները եւս, ինչպիսին է, օրինակ, հակամարտությունն Ուկրաինայում, կարող են հանգեցնել նոր դժվարությունների առաջացման։ Այս առնչությամբ ծրագրի խնդիրներից մեկը Հայաստանի կառավարությանը եւ մասնավոր հատվածին օգնություն ցուցաբերելն է՝ այդ ցնցումները հաղթահարելու համար։

Նմանատիպ նյութեր
1339 դիտում
21:18 12-11-2021
Եվրահանձնաժողովն առաջարկել է 25 մլն եվրո հատկացնել Լեհաստանին Բելառուսի հետ սահմանի ամրապնդման համար
4221 դիտում
22:58 05-09-2017
Լեհաստանը 2030 թվականին մտադիր է բանակին հատկացնել 155 մլրդ դոլար
11162 դիտում
16:49 21-12-2020
Ադրբեջանը մտադիր է 1,3 մլրդ դոլար հատկացնել ԼՂ-ում իր վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման համար․ ria.ru
Այս բաժնից
445 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1054 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
730 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել