211652_close_icon
views-count1032 դիտում article-date 16:33 26-10-2022

Կենտրոնական Ասիայի ղեկավարների և Եվրախորհրդի նախագահի հանդիպումը տեղի կունենա Աստանայում, հոկտեմբերի 27-ին

Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների եւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը կանցկացվի Աստանայում, հոկտեմբերի 27-ին: Այդ մասին հոկտեմբերի 26-ին հաղորդել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

«2022 թվականի հոկտեմբերի 27-ին պաշտոնական այցով Ղազախստան կայցելի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Այցի ծրագիրը նախատեսում է երկկողմ բանակցությունների անցկացում այն հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այդ նույն օրը, նշում է մամուլի ծառայությունը, Աստանայում «պլանավորվել է Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների եւ Եվրախորհրդի նախագահի հանդիպումը»։

Նմանատիպ նյութեր