4931 դիտում
20:26 27-10-2022
Մենք երկար տարիներ Հայաստանին առաջարկել ենք վերադարձնել 5 շրջաններն ու լուծել ԼՂ հարցը, բայց Երևանը գնաց իր ճանապարհով․ Պուտին
Ռուսաստանը երկար տարիներ Հայաստանին առաջարկում էր Ղարաբաղի հարցը լուծել 5 շրջանները, որտեղից մարդիկ դուրս էին եկել, Բաքվին վերադարձնելու ճանապարհով, սակայն Երևանը գնաց իր ճանապարհով․ այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Գրում է ria.ru-ն։
«Մենք երկար տարիներ հայկական կողմի հետ երկխոսում էինք ու առաջարկում Ղարաբաղի հետ կապված հարցը լուծել հետևյալ կերպ, Հայաստանը փաստացի տնօրինում էր Ադրբեջանի 7 շրջանները։ Մենք ասում էին՝ եկեք շարժվենք դեպի կարգավորում, ահա կա երկու շրջան, մեծ շրջաններ։ Ինչ-որ փուլի կպայմանավորվենք ադրբեջանական կողմի հետ․ տվեք 5 շրջանները, դրանք պետք չեն, դատարկ են, այնտեղից մարդիկ հեռացել են, ինչո՞ւ դրանք պահենք, անմիտ է»,- ասել է Պուտինը՝ «Վալդայ» ակումբի ժողովի ժամանակ։
Նա պնդել է, թե արդար կլիներ փախստականներին վերադարձնելն ու դա լավ քայլ կլիներ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։
«Բայց Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Ինչպես գիտեք, դա հանգեցրեց այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է»,- ասել է ՌԴ նախագահը։

Նմանատիպ նյութեր
1138 դիտում
11:15 23-12-2022
Մենք փորձում ենք հարց լուծել և այդ հարցը լուծելով վնաս ենք տալիս պետությանը. Ռուբեն Վարդանյան
Այս բաժնից
502 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
535 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1138 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN