211652_close_icon
views-count1392 դիտում article-date 22:44 27-10-2022

Վիկտոր Օրբանն ու Իրակլի Ղարիբաշվիլին ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի Հունգարիա կատարած այցի արդյունքում նա և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հռչակագիր են ստորագրել։ գրում է «Ազատությունը»։

Համատեղ ասուլիսում Օրբանն ասել է, որ Հունգարիան պլանավորում է Ադրբեջանից էլեկտրաէներգիա ստանալ Վրաստանի և Ռումինիայի տարածքով։ Նա նշել է, որ դա կնվազեցնի գազի գնումների ծավալները, որը հիմա Հունգարիան գնում էլեկտրաէներգիա արտադրելու համար։

Բուդապեշտում կայացած Օրբան-Ղարիբաշվիլի հանդիպմանը Երկկողմ հարաբերություններից բացի քննարկվել է նաև տարածաշրջանային անվտանգության թեման։

Նմանատիպ նյութեր