211652_close_icon
views-count2549 դիտում article-date 13:19 28-10-2022

Մինչև 2035թ. ԵՄ-ում կարգելվի բենզինով և դիզվառելիքով աշխատող նոր մեքենաների վաճառքը

Չեխիայի Հանրապետությունը, որը ներկայում նախագահում է ԵՄ-ում, հայտարարել է, որ անդամ պետությունների, Եվրոպական խորհրդարանի եւ Եվրոպական հանձնաժողովի բանակցողները համաձայնել են, որ ավտոարտադրողները պետք է մինչեւ 2035թ. հասնեն CO2-ի արտանետումների 100 տոկոսանոց կրճատման։ Դա փաստորեն կարգելի բենզինով եւ դիզվառելիքով աշխատող նոր մեքենաների եւ կցորդիչով մեքենաների վաճառքը ԵՄ 27 երկրներում։

Արգելքը կլիմայի փոփոխության դեմ պայքարի ԵՄ միջոցների փաթեթի մի մասն է՝ «Fit for 55» անվանմամբ, որի նպատակն է կլիմայի համար վնասակար արտանետումները մինչեւ 2030թ. կրճատել 55 տոկոսով՝ 1990թ. մակարդակի համեմատ, եւ հասնել կլիմայական նեյտրալության մինչեւ 2050թ.։

Ավտոմեքենաներին ներկա պահին բաժին է ընկնում CO2-ի բոլոր արտանետումների 12 տոկոսը ԵՄ-ում, այն դեպքում, երբ տրանսպորտին, ընդհանուր առմամբ, բաժին է ընկնում այդ արտանետումների մեկ քառորդը։

Նմանատիպ նյութեր