13790 դիտում
21:19 28-10-2022
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Ճամբարակում բախվել են Volkswagen Golf-ն ու ՎԱԶ 2115-ը, կան վիրավորներ, վարորդներից մեկը Ճամբարակի համայնքապետարանի քաղշին բաժնի առաջատար մասնագետ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Սարալանջի փողոցում բախվել են Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Վրեժ Շուշանյանի վարած ՎԱԶ 2115 մակնիշի և Երևանի բնակիչ՝ 34-ամյա Արևիկ Հովհաննիսյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հովհաննիսյանը, նրա ուղևոր՝ 35-ամյա Մելինե Երիցյանն ու Վ. Շուշանյանի ուղևոր՝ Ճամբարակի բնակիչ, 41-ամյա Ռուբիկ Մուսայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» ԲԿ։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մելքումյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Բոշյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Վ. Շուշանյանն աշխատում է Ճամբարակի համայնքապետարանում՝ քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
17304 դիտում
10:40 31-05-2018
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են «06»-ը, «07»-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ. վարորդներից մեկը քննիչ է
35811 դիտում
18:10 18-08-2022
Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Volkswagen Golf-ն ու Volkswagen Vento-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ