211652_close_icon
views-count1379 դիտում article-date 10:28 31-10-2022

ԱՄՆ-ում Զելենսկու ինքնագրով ուկրաինական դրոշն աճուրդում վաճառվել է 69 000 դոլարով

Ամերիկյան Չիկագո քաղաքում կայացած աճուրդում ռեկորդային գումարով վաճառվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի ինքնագրերով ուկրաինական դրոշը։ Դրոշը վաճառվել է 69000 դոլարով:

Այս մասին հայտնում է ուկրաինացի լրագրող Նատալյա Օստրովսկայան։ Նա ընդգծել է, որ բոլոր միջոցները կուղղվեն Ուկրաինային օգնելու համար, գրում է obozrevatel.com-ը:

«69 000 դոլար Ուկրաինայի դրոշի համար... Այս գանձը գնել է Չիկագոյում լոգիստիկ ընկերության սեփականատերը, Իվանո-Ֆրանկիվսկի մարզից մի ուկրաինուհի, որը պատերազմի առաջին օրվանից օգնում է մեր երկրին», - ասել է Օստրովսկայան:

Նմանատիպ նյութեր