Ռուբեն Ռուբինյանը եւ Կ. Պոլսի Հայոց պատրիարքը քննարկել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին առնչվող հարցեր
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Մայր Աթոռում հանդիպել է Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ռ. Ռուբինյանը։
«Խոսեցինք Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մասին»,- գրել է Ռուբինյանը: