211652_close_icon
views-count799 դիտում article-date 18:58 03-04-2023

Ռուբեն Ռուբինյանը Խորվաթիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 3-ին ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը եւ ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը, ինչպես նաեւ իրադրությունը տարածաշրջանում:

ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Խորվաթիան ունեն պատմական եւ մշակութային ընդհանրություններ: Հայ-խորվաթական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ԱԺ փոխնախագահը կարեւորել է բարեկամական խմբերի փոխայցերը, արդյունավետ փոխգործակցությունը:

Զրուցակիցներն արժեւորել են միջազգային հարթակներում ակտիվ համագործակցությունը:

Խոսելով ՀՀ-ԵՄ համագործակցությունից` ԱԺ փոխնախագահն արժեւորել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն ընդգծել են երկկողմ կապերի աշխուժացման անհրաժեշտությունը, կարեւորել տարածաշրջանում խաղաղության հաստատումը:

Նմանատիպ նյութեր