211652_close_icon
views-count1688 դիտում article-date 13:43 01-11-2022

Ռուսաստանը շարունակում է ԱԹՍ-ներով հարվածել Ուկրաինայի տարածքին

Ռուս զինվորականները գիշերը կամիկաձե անօդաչու սարքերով հարվածել են Պոլտավային, Դնեպրին և Նիկոլաևին, հայտնում են Ուկրաինայի իշխանությունները։

Կան ավերածություններ, տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան։

ՌԴ պաշտպանության նախարարությունն այս կապակցությամբ դեռ մեկնաբանություններ չի արել:

«Նովոստի Նիկոլաևը» Telegram ալիքը հրապարակել է այս գիշեր հրթիռակոծությունից ավերածությունների լուսանկարները։

Ըստ հաղորդագրության՝ հարված է հասցվել բնակելի թաղամասում, նաև քաղաքի կենտրոնում գտնվող ուսումնական հաստոտություններից մեկին։ «Փրկարարները տեղում աշխատում են»,- գրում է «Նովոստի Նիկոլաևը»։

Նիկոլաևում գիշերային հրթիռակոծության հետևանքով մի կին է զոհվել, վնասվել են նաև քաղաքացիական օբյեկտներ, իր Telegram-ում գրել է քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը։

Ըստ հաղորդումների՝ ամբողջությամբ ավերվել է երկհարկանի բնակելի շենք, մասամբ՝ ուսումնական հաստատություններից մեկի շենքը ևս մեկ շենքում զինամթերքի և դրանց բեկորների խոցման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Նիկոլաևում առավոտյան կրկին օդային տագնապ է հայտարարվել։

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր