4394 դիտում
09:25 03-11-2022
Գլխավոր դատախազն առաջիկայում կմիջնորդի կալանավորել 3 պատգամավորի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությամբ:
Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի մասին է, որոնց դատախազը կմիջնորդի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը տարբեր դեպքերի են առնչվում: Իսկ թե կոնկրետ որ քրեական վարույթներով է գլխավոր դատախազը նման միջնորդություններով պատրաստվում ԱԺ մտնել, չկարողացանք առայժմ պարզել:
Փորձեցինք այդ հարցերի պատասխանները ստանալ անձամբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից: Դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց. «Գլխավոր դատախազությունում նշված անձանց վերաբերյալ այս պահին որեւէ միջնորդություն առկա չէ»:
Նկատենք, որ Գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանի մեջ կարեւոր նրբերանգ կա՝ «այս պահին»: Սա նշանակում է, որ ամեն րոպե միջնորդությունը կարող է դրվել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի սեղանին:
Բանն այն է, որ ՔԴՕ 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը սահմանում է. «Վերադաս դատախազը հսկող դատախազի առաջարկությամբ դիմում է իրավասու մարմիններ՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունով»:
Այսինքն՝ ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու միջնորդությամբ նրանց գործերով վերահսկող դատախազը կարող է մտնել Աննա Վարդապետյանի աշխատասենյակ եւ գործընթաց սկսել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1161 դիտում
11:52 06-07-2022
Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը կմիջնորդի՝ թույլ տալ նրան տեսակցել լրագրողների հետ
2433 դիտում
19:28 20-10-2016
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարին
Այս բաժնից
934 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1810 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»