211652_close_icon
views-count1310 դիտում article-date 12:34 04-11-2022

Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, քննարկվել են Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: Հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։

Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում իշխանությունների հետագա անելիքները:

Խորհրդակցության որոշ մասնակիցներ ներկայացրել են իրենց կատարած աշխատանքներն այդ ուղղությամբ, ինչպես նաև մտքեր են փոխանակվել կոնկրետ հարցերի շուրջ միասնական դիրքորոշումներ ձևավորելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր